ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Լեհաստանում կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե

Լեհաստանում կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե
25.10.2020 | 21:04

Լեհաստանում առաջիկա օրերին կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված բաց նամակում գրել է «Հայ մոր լացը. 1988թ. Սումգայիթի ցեղասպանությունը» գրքի հեղինակ Թոմաս Լեխ Բուչեքը:

«Ես լսեցի հարգարժան նախագահի կոչի մասին՝ այն է գործողություններ, որոնց նպատակն է ճանաչել այդ գեղեցիկ հայկական հողակտորի՝ Արցախի անկախությունը, որը 2000 տարի շարունակ ազատագրվել է հայ ժողովրդի արյամբ և արցունքներով: Առաջիկա օրերին Լեհաստանում կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե, որի կազմում ընդգրկված կլինեն խաղաղություն սիրող Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Կոմիտեն կհանդիսանա նաև մեր օրերի ողբերգության՝ պատերազմի ընթացքում բոլորիս միասնության խորհրդանիշ։ Կոմիտեի նպատակներն են. հայ ժողովրդի իրավունքների և արժանապատվության պաշտպանություն, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ գործողություններ, Արցախի Հանրապետությանն (Լեռնային Ղարաբաղին) առնչվող տեղեկատվական գործողություններ, Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղը), որպես Անկախ պետություն ճանաչելուն ուղղված գործողություններ, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հակամարտության ընթացքում վիրավորներին և փախստականներին օգնության տրամադրում:


Կոմիտեն կկազմավորվի առաջիկա օրերին: Ճանաչե՛նք Արցախը: Դուք մենակ չե՛ք»,- գրել է Բուչեքը:

Դիտվել է՝ 2011

Մեկնաբանություններ