Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ռուսաստանն Ադրբեջանին է փոխանցել Ղարաբաղում սիրիացի գրոհայինների տվյալները

Ռուսաստանն Ադրբեջանին է փոխանցել Ղարաբաղում սիրիացի գրոհայինների տվյալները
26.10.2020 | 13:34

Ռուսաստանն Ադրբեջանին է փոխանցել Ղարաբաղում սիրիացի գրոհայինների վերաբերյալ տվյալները՝ հայտնել է Պետդումայի ԱՊՀ-ի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին: «Եվ եթե Ալիևը չգիտի իրենց ներկայության մասին, նրա դեմ խաղ է տարվում», - նշել է նա:

Դիտվել է՝ 1973

Մեկնաբանություններ