Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Վահրամ Պողոսյան. ՊԲ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանը տարիներ եղել է թշնամու ահ ու սարսափը

Վահրամ Պողոսյան. ՊԲ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանը տարիներ եղել է թշնամու ահ ու սարսափը
27.10.2020 | 13:43

ՊԲ նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը տարիներ եղել է թշնամու ահ ու սարսափը՝ ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Նա արդեն հրամանատարական կետում է և լիարժեք կատարում է իր պարտականությունները»,-գրել է Վահրամ Պողոսյանը:

Դիտվել է՝ 2205

Մեկնաբանություններ