Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բահրեյնի թագավորն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նամակին

Բահրեյնի թագավորն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նամակին
27.10.2020 | 22:17

Բահրեյնի թագավոր Շեյխ Համադ բին Իսա Ալ Խալիֆան արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նամակին: Նախագահ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին նամակներ էր հղել Բահրեյնի Թագավորության թագավորին և արաբական մի շարք երկրների ղեկավարների՝ տեղեկացնելով Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների մասին և նշել միջազգային հարթակներում նրանց ունեցած կապերի ու հեղինակության օգտագործման կարևորությունը՝ դադարեցնելու արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:

Բահրեյնի թագավորի պատասխան նամակում մասնավորապես նշվում է. «Երախտագիտություն ենք հայտնում Ձերդ Գերազանցությանը, որ կոչ արեցիք մեզ առավելագույն ճիգեր գործադրել և միանալ միջազգային հանրության ջանքերին՝ հրադադար սահմանելու և երկու երկրների միջև և Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանխարգելելու համար: Կիսում ենք նաև այն մտավախությունը, որ այդ ցավալի հակամարտությունը կարող է վերածվել ավերիչ երկարաժամկետ պատերազմի այս կարևոր և զգայուն տարածաշրջանում, որին զոհ կգնան քաղաքացիական անձինք, և սպառնալիք կստեղծվի ամբողջ միջազգային անվտանգության համար:


Մենք կիսում ենք Ձերդ Գերազանցության կարծիքը, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, և բանակցություններն ու քաղաքական կարգավորումն առավել ընդունելի են՝ հասնելու համատեղ փոխըմբռնման, կանխելու կորուստները, ինչպես նաև խուսափելու հումանիտար աղետից»: Թագավորը նշել է, որ Բահրեյնի ԱԳՆ-ն համատեղում է ջանքերը Ծոցի երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարության հետ, որը Ծոցի համագործակցության խորհրդի երկրների անունից հրապարակել է հայտարարություն՝ կարևորելով հրադադարի շուտափույթ հաստատումը և կոչ անելով Անվտանգության խորհրդին, որպեսզի ստանձնի միջազգային անվտանգության և խաղաղության հաստատման իր պարտավորությունները:

«ԱԳՆ-ն աշխատում է նաև միջազգային անվտանգությամբ և խաղաղությամբ մտահոգ երկրների հետ՝ կոչ անելով միավորել միջազգային հանրության ջանքերը՝ անհապաղ հրադադար հաստատելու և ավերիչ պատերազմը կանխարգելելու նպատակով»,- ասվում է Բահրեյնի թագավորի նամակում:

Դիտվել է՝ 1441

Մեկնաբանություններ