Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իտալիան քաղաք առ քաղաք ճանաչում է Արցախի Հանրապետությունը

Իտալիան քաղաք առ քաղաք ճանաչում է Արցախի Հանրապետությունը
29.10.2020 | 12:59

Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության Անկախությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը՝ հայտնեցին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Դեսպանատան հաղորդագրությունում նշված է. «Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը:


Շնորհակալություն, Պալերմո, արժեքների կողքին լինելու համար»: Արցախի անկախությունը ճանաչել են նաև Միլանի և Ազոլոյի քաղաքային խորհուրդները:

Դիտվել է՝ 2726

Մեկնաբանություններ