Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայկական կողմին են փոխանցվել զոհված 29 հայ զինծառայողների մարմինները, Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ

Հայկական կողմին են փոխանցվել զոհված 29 հայ զինծառայողների մարմինները, Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ
29.10.2020 | 15:46
Այսօր Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին են փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների մարմինները, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
Միաժամանակ, ինչպես գրում է Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ:

«Իր հերթին հայկական կողմը, հավատարիմ մնալով հումանիտար հրադադարի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, կրկին պատրաստակամություն է հայտնում ադրբեջանական կողմին հանձնել Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մարմինները, մեկնարկել արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների արդյունքում միջդիրքային հատվածից աճյունների դուրսբերման, ինչպես նաև ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվության փոխանցման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացը», - ասված է հաղորդագրությունում:
Դիտվել է՝ 3106

Մեկնաբանություններ