Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պուտին. Հակամարտության երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռության պահպանման դեպքում

Պուտին. Հակամարտության երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռության պահպանման դեպքում
29.10.2020 | 22:31

«Ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերի հավասարակշռությունը հաշվի առնելու դեպքում», - այսօր Մոսկվայում ներդրումային համաժողովի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը «ի սկզբանե խոսել է Ադրբեջանին Հայաստանի կողմից գրավված հինգ, ապա նաև ևս երկու շրջանների փոխանցման մասին»։ «Մենք ի սկզբանե ելնում էինք այն մտքից, որ պետք է խոսել Ադրբեջանին հինգ, ապա ևս երկու շրջանների վերադարձի հնարավորության մասին՝ Ղարաբաղի համար որոշակի ռեժիմի և Հայաստանի հետ գործակցության ապահովմամբ», - հայտարարել է Պուտինը։

Դիտվել է՝ 1581

Մեկնաբանություններ