Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Իտալիայի Տրենտո շրջանի Նոգարեդոն համայնքը ևս ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Իտալիայի Տրենտո շրջանի Նոգարեդոն համայնքը ևս ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
07.11.2020 | 15:22

Իտալիայի Տրենտո շրջանի ևս մեկ համայնք՝ Նոգարեդոն, ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում: «Շնորհակալություն համերաշխության և համընդհանուր արժեքների պաշտպանության համար», - նշված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 2388

Մեկնաբանություններ