Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
10.11.2020 | 00:02

Ոս­կին և ար­ծա­թը հաս­տա­տուն են պա­հում ոտ­քե­րը, բայց ըն­տիր խոր­հուրդն այս եր­կու­սից ա­ռա­վել է հա­մար­վում։ Հարս­տու­թյու­նը և ու­ժը հպար­տու­թյուն են տա­լիս սր­տին, բայց բո­լո­րից ա­ռա­վել է եր­կյու­ղը Տի­րո­ջից։ Ով եր­կյուղ ու­նի Տի­րո­ջից, նա պա­կա­սու­թյուն չի զգա։ Եր­կյու­ղը Տի­րո­ջից օրհ­նյալ դրախ­տի նման է, և այն հո­վա­նի է ա­մեն տե­սակ փառ­քից ա­վե­լի։


Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 40. 25-28

Դիտվել է՝ 3503

Մեկնաբանություններ