ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Մարուքյանը՝ իր ու Փաշինյանի նամակագրության մասին

Մարուքյանը՝ իր ու Փաշինյանի նամակագրության մասին
10.11.2020 | 21:22

Մենք ունենք ստորագրված պայմանագիր, որը, մեր կարծիքով, խայտառակ փաստաթուղթ է, Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ որևէ մեկը չէր կարող սպասել, որ ժողովրդին 40 օր կասեն, որ դուք հաղթում եք, իսկ վերջում կասեն՝ պարտվել եք:

Մարուքյանը նաև պատմեց. «Գիտեինք, որ տարածքային լուրջ կորուստներ ունեինք, բայց ասում էին՝ հաղթում ենք, զոհերի իրական թիվը չէր ներկայացվում: Մենք պահանջում էինք, որ անվտանգության նիստ լինի, հետո 2 խմբակցությունով հանդիպում էինք պահանջում: Վարչապետն ինձ նամակ է գրում, ասում է, որ վիճակը կայուն չի, որ կայունանա, կկազմակերպվի, կհանդիպենք, կխոսենք: Ես պատասխան եմ գրում, որ եթե կայուն լիներ, հանդիպում չէինք կազմակերպի: Այդ հանդիպումը տեղի չի ունենում, և մի քանի ժամ անց, ստորագրվում է այդ փաստաթուղթը: Ասում է՝ կոնկրետ բան չկա, բայց, փաստորեն, կա կոնկրետ փաստաթուղթ, որը ստորագրվում է: Ժողովուրդ ջան, չկարծեք՝ ձեզ խաբել են, մեզ՝ ոչ: Բոլորին խաբել են»:

Դիտվել է՝ 2644

Մեկնաբանություններ