«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ հարցով նոր աշխատանքային խմբի մասին հաղորդագրությունները

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ հարցով նոր աշխատանքային խմբի մասին հաղորդագրությունները
11.11.2020 | 15:34

ՌԴ ԱԳՆ-ն տեղյակ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբին փոխարինելու նպատակով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴհամանախագահ Իգոր Պոպովի մեկնաբանության մեջ:

«Ռուսաստանի ԱԳՆ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբին փոխարինելու համար որևէ երկկողմ ձևաչափեր ստեղծելու մասին ոչինչ հայտնի չէ»,- ընդգծել է նա: Իգոր Պոպովի խոսքով՝ «Ռուսաստանը շարունակելու է ելնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների չեզոք դերից, որը կարևոր ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում»։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահը հույս է հայտնել, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի հարատև և լիարժեք կարգավորման համար՝ արդար հիմքի վրա և ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների»։


Թուրքական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 7-ին կայացած հեռախոսազրույցի արդյունքում պայմանավորվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման աշխատանքային խմբի ստեղծման մասին:

Դիտվել է՝ 1936

Մեկնաբանություններ