ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Արցախի նախագահը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի և ԿԽՄԿ ներկայացուցչի հետ քննարկել է զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ միջոցառումները

Արցախի նախագահը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի և ԿԽՄԿ ներկայացուցչի հետ քննարկել է զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ միջոցառումները
13.11.2020 | 22:00

Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ այսօր քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման որոշ մանրամասներ, Facebook-ում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Իմ պատրաստակամությունն եմ հայտնել առավելագույնս աջակցել մարդասիրական այդ կարևոր առաքելության արագ իրականացմանը», - նշել է Հարությունյանը։

Դիտվել է՝ 2790

Մեկնաբանություններ