Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էդմոն Մարուքյան. Պարտության սիմվոլը պետք է հեռանա

Էդմոն Մարուքյան. Պարտության սիմվոլը պետք է հեռանա
14.11.2020 | 20:06

ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկումների արդյունքում պատրաստել է ճանապարհային քարտեզ՝ ինչպես կարող ենք երկիրը հանել այս բարդ իրավիճակից, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«44 օր հայ ազգը, համախմբված ձևով պատերազմի մեջ է եղել: 44 օր անց մեզ ներկայացվել է մի խայտառակ փաստաթուղթ: Այն կա: Մենք փորձել ենք ԱԺ-ում արտահերթ նիստ գումարել, «Իմ քայլը» չի ներկայացել», - իրավիճակը հիշեցրեց պատգամավորը: Նա շեշտեց՝ եռակողմ փաստաթուղթը շատ վատն է, կարող էր շատ ավելի վատը լինել, սակայն մեզ սթափվել է պետք:


«Պարտության սիմվոլը պետք է հեռանա, այլապես լինելու են բախումներ և անդառնալի հետևանքներ: Ընդհուպ կարող ենք Հայաստանը կորցնել: Ինչ վերաբերում է պատերազմին, հենց սկզբից պարզ է եղել, որ պարտվելու ենք», - ասաց Էդմոն Մարուքյանը:

Դիտվել է՝ 2497

Մեկնաբանություններ