Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Վլադիմիր Պուտինը Ալիևի հետ զրույցում ընդգծել է Ղարաբաղում հայկական եկեղեցիների պահպանման կարևորությունը

Վլադիմիր Պուտինը Ալիևի հետ զրույցում ընդգծել է Ղարաբաղում հայկական եկեղեցիների պահպանման կարևորությունը
15.11.2020 | 14:28

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության մեջ ամրագրված համաձայնությունների կատարման գործնական ասպեկտները: Կրեմլի փոխանցմամբ՝ գոհունակությամբ նշվել է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է: Իլհամ Ալիևի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը նրա ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ հայտարարության համաձայն շրջանում Ադրբեջանին հանձնվող տարածքներում գտնվում են քրիստոնեական եկեղեցիներ: Նա շեշտել է այդ սրբավայրերի պահպանման և բնականոն եկեղեցական կյանքի ապահովման կարևորությունը: Ադրբեջանի նախագահն ըմբռնումով է մոտեցել հարցին, նշելով, որ Ադրբեջանը հենց այդպես էլ կգործի։

Դիտվել է՝ 1940

Մեկնաբանություններ