Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Իտալիայի Վիարեջջո քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալիայի Վիարեջջո քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
18.11.2020 | 13:06

Իտալիայի Տոսկանա նահանգի Վիարեջջո քաղաքի համայնքային խորհուրդը ընդունեց Արցախի Հանրապետության անկանխությունը ճանաչող բանաձեւ, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը նույնպես ճանաչել Արցախը:


Բանաձեւը նաեւ դատապարտում է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության եւ քաղաքացիների դեմ, անթույլատրելի է համարում եվրոպական երկրների կողմից ուղղակի եւ արդյունավետ միջամտությունների բացակայությունը, որոնք միտված կլինեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ամբարտավանությունը կանխելուն, որն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հարցը երկրի ներսում ընդդիմությանը ճնշելու համար: Վիարեջջո քաղաքը իր համերաշխությունն է հայտնում Արցախի ժողովրդին:

Դիտվել է՝ 1743

Մեկնաբանություններ