Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լևոն Զուրաբյան. Նիկոլ Փաշինյանը հիվանդագին փառասիրություն ունի, տգետ Է աշխարհաքաղաքական, ռազմական հարցերում

Լևոն Զուրաբյան. Նիկոլ Փաշինյանը հիվանդագին փառասիրություն ունի, տգետ Է աշխարհաքաղաքական, ռազմական հարցերում
20.11.2020 | 22:01

Կատարվածի համար գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և եռակողմ հայտարարությանը:

«Մենք շատ լավ պետք է հասկանանք աշխարհաքաղաքական զարգացումները: Նման աղետներ տեղի են ունենում, երբ երկրի ղեկավարները չեն հասկանում՝ ինչ է կատարվում աշխարհում, ինչ աշխարհաքաղաքական զարգացումներ կան և ընդունում են որոշումներ, որոնք կործանարար են լինում ժողովրդի համար: Ի՞նչ է կատարվել, Կովկասը դարձել է գերտերությունների շահերի պայքարի թատերաբեմ»,- նշեց նա: Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ Լավրովի պլանը, որով նախատեսվում էր առաջին փուլում հանձնել 5 շրջան, հետագայում 2 շրջան՝ պահպանելով նախկին ԼՂԻՄ տարածքը և կարգավիճակի հարցը, հայկական կողմի համար կլիներ արժանապատիվ խաղաղություն: «Նիկոլ Փաշինյանը չի հասկանում՝ ինչ է նշանակում լինել պետության ղեկավար, որովհետև պետության ղեկավարը միակ մարդն է, որը տիրապետում է ռեսուրսների, սպառազինությունների հաշվարկին՝ իմանալով և իր, և թշնամու կարողությունները: Տիրապետում է դիվանագիտական ճնշումներին, տիրապետում է այնպիսի գաղտնիքների, ինֆորմացիաների, որը սովորական ժողովրդին հասու չէ: Ամենաանընդունելին է, երբ նա ասում է՝ հանրությունը դեմ կլիներ»,- ասաց նա:


ՀԱԿ փոխնախագահի խոսքով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատերազմի մեկնարկից մի քանի օր անց կրկին խոսել է վերոնշյալ պլանի մասին: «Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է ասում, որ գնալով ամեն կորստի, ամեն մի ռազմական անհաջողության հետ պլանը փոխվել է դեպի վատը: Բնական է, որ այդպես էլ պետք է լինի, բայց նա շարունակել է դիմադրել, համառել: Դա գալիս է անհեռատեսությունից: Բայց ես ավելի լուրջ բաներ եմ կասկածում, այս ամբողջ ընթացքը գալիս է նրանից, որ Նիկոլ Փաշինյանը անկուշտ և հիվանդագին փառասիրություն ունի, բացարձակապես տգետ է միջազգային քաղաքականության, աշխարհաքաղաքականության և ռազմական հարցերում: Համառելը մի իրավիճակում, երբ ակնհայտ էր բոլորի համար, որ պատերազմը տանուլ է տրված, մի վիճակում, երբ կարելի էր շատ ավելի լավ պլան ստանալ, դա կարող էր լինել ոչ ադեկվատության շնորհիվ: Սա ամենամեծ հանցանքն է»,- նշեց Լևոն Զուրաբյանը:
Նա նաև հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը Տեր-Պետրոսյանին Մոսկվայում բանակցելու լիազորություն չի տվել, ինչպես հայտարարում էին Կառավարությունից:


«Ինչ-որ մի պահ, երբ արդեն պարզ էր, որ պատերազմը տանուլ է տրված, բոլորի համար պարզ էր, որ պետք է հիմա գնալ և Մոսկվայում պայմանավորվել եղածը պաշտպանելու համար: Ինչ-որ մի պահից Արցախի նախագահը, Արցախի նախկին նախագահները բարձրաձայնեցին, որ պետք է հիմա արագ գնալ Մոսկվա: Եվ դրա համար նրանք դիմել էին Նիկոլ Փաշինյանին, որ տրամադրվի նաև, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանին մանդատ, որ նա կարողանա բանակցել և գոնե պահպանել այն, ինչ հնարավոր էր պահպանել: Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց անել: Բոլոր դրվագներում այդ անպատասխանատու վերաբերմունքը ցույց տվեց»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Դիտվել է՝ 1923

Մեկնաբանություններ