ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 

Հրանտ Թոխատյան. Պետք է կանգնեցնել տարածքների հանձնումն Ադրբեջանին, մինչև չվերադարձնեն գերիներին

Հրանտ Թոխատյան. Պետք է կանգնեցնել տարածքների հանձնումն Ադրբեջանին, մինչև չվերադարձնեն գերիներին
28.11.2020 | 23:35

Պետք է կանգնեցնել Ադրբեջանին բոլոր հայկական տարածքների հանձնման գործընթացը, քանի դեռ Ադրբեջանի կողմից գերեվարված տղաները չեն վերադարձվել տուն՝ Շառլ Ազնավուրի հրապարակում անցկացվող հանրահավաքում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։

«Ամոթալի պայմանագիրն ստորագրելուց հետո այս աշխատանքն սկսվել է։ Եվ բավական քանակությամբ մարդիկ ներգրավված են, ուզում եմ շնորհակալություն հայտնել մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։ Ու եթե կանգնենք իր կողքին և մնացած այն մարդկանց կողքին, ովքեր այսօր զբաղված են այս ամենակարևոր հարցով, մենք պետք է հասնենք արդյունքի։ Ունենք շատ ու շատ գերիներ, կենդանի զինվորներ, որոնք գտնվում են թշնամական տարածքում։ Պետք է դիմենք այն մարդկանց, ովքեր կարող են մեզ օգնել՝ վերադարձնել այդ տղաներին տուն, քանի դեռ ժամանակ կա։ Կանցնի մի որոշ ժամանակ, արդեն ուշ կլինի։ Եթե մենք այսօր չաղաղակենք, չգոռանք, ուշ է լինելու, մենք կկորցնենք այդ տղաներին։ Եվ նաև անպայման մեր հերոսների դիերը պետք է հասնեն իրենց ծնողներին, հարզատներին։ Եթե մեր գրած մեկ նամակը դառնա 10 մլն նամակ, ազդեցություն կթողնի»,- ասաց նա։ Հրանտ Թոխատյանը դիմեց բոլոր արվեստագետներին՝ կոչով, որ նրանք դիմեն աշխարհում իրենց գործընկերներին, ովքեր իրենց երկրներում հայտնի են։ «Իրենք կդիմեն իրենց կառավարություններին, իրենց մարդու իրավունքների պաշտպաններին, Կարմիր խաչին, ՄԱԿ-ին, բոլոր այն կազմակերպություններին, որոնք հնարավորություն ունեն ազդել Ադրբեջանի կառավարության վրա»,- ասաց նա։

Ըստ Թոխատյանի՝ ի սկզբանե սխալը եկել է Արցախի մասին ստորագրված փաստաթղթից, որում ժամկետներ չեն նշվել գերիների ու դիերի վերադարձի մասին։ «Արված է այդ ամոթալի ու անիմաստ սխալը, այսօր պետք է դա ուղղել, ընդհուպ մինչև պայման պետք է դնել՝ կկանգնենցնեք բոլոր տարածքների հանձնման գործընթացը, մինչև տղաները չվերադառնան տուն։ Գոնե այդ պարզ պահանջը պետք է դնենք աշխարհի առաջ՝ մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետեր մեր հողից։ Հետո արդեն կկատարենք մեր պարտավորությունը, քանի որ այսօր արդեն ստորագրված է, հետո արդեն կմտածենք ինչ անել»,- հայտարարեց Հրանտ Թոխատյանը։

Դիտվել է՝ 3481

Մեկնաբանություններ