Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կարեն Կարապետյան. Չպետք է երկիրը և ժողովրդին նոր փորձությունների տանել

Կարեն Կարապետյան. Չպետք է երկիրը և ժողովրդին նոր փորձությունների տանել
03.12.2020 | 13:50

«Տաշիր գրուպի» համասեփականատեր Կարեն Կարապետյանը պատասխանել է 168.am-ի հարցին՝ երկրում տիրող իրավիճակի և ներքաղաքական հնարավոր զարգացումների, ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված հրաժարականի պահանջի մասին։

«Եթե հիշում եք՝ 2018-ին, լինելով իշխանության մեջ, ասել էի՝ իրական իշխանությունը դրսում է՝ փողոցում է, և դրսում գտնվող ուժերն էլ պետք է որոշեն, թե ով է լինելու հաջորդ իշխանությունը: Այսօր էլ նույն մոտեցումն է. իշխանությունը փողոցում է և իշխանությունից դուրս ուժերն էլ պետք է որոշեն՝ ով է լինելու հաջորդ իշխանությունը, վարչապետի թեկնածուն: 2018-ին մարդիկ ըմբռնումով ընդունեցին այդ փաստը և անցնցում հեռացան իշխանությունից: Նույնը հիմա պետք է լինի: Առհասարակ պետք է մեր երկրում քաղաքական մշակույթ ձևավորվի և այն ուժերը, որոնք կորցնում են հանրային վստահությունը, այն է՝ ռեալ իշխանությունը, պետք է իշխանությունը անցնցում հանձնեն հաջորդ ուժերին և հեռանան: Չպետք է երկիրը և ժողովրդին նոր փորձությունների տանել: Բազմաթիվ փորձություններ ենք անցել, բավական է»,-ասել է Կարեն Կարապետյանը: Հարցին՝ ու՞մ է պատկերացնում վարչապետի պաշտոնում, նա պատասխանեց. «Իմ կարծիքն այդ հարցում խիստ սուբյեկտիվ կարող է լինել, այնպես որ, հենց դրսում գտնվող ուժերն իրենք թող որոշեն՝ ում դեմքով են ներկայանում որպես իշխանություն»:

Դիտվել է՝ 2316

Մեկնաբանություններ