Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լևոն Տեր-Պետրոսյան. Դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը

Լևոն Տեր-Պետրոսյան. Դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը
05.12.2020 | 20:20

Հայաստանի առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքում գրել է.


«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ, ինչը, նույնիսկ հակամարտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնարարքի կամ սադրանքի հետևանքով, կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Իսկ դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը»: Նա նշել է, որ առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ Նիկոլ Փաշինյանն ու Վազգեն Մանուկյանը, «լիովին գիտակցելով այս վտանգը, ամեն ջանք կգործադրեն` խուսափելու համար իրադարձությունների ծավալման նման ընթացքից»:

Դիտվել է՝ 3191

Մեկնաբանություններ