Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իշխան Սաղաթելյան. Նոր փրկիչ կամ թագավոր չենք ընտրում, ընտրում ենք մի մարդ, ով պատրաստակամություն է հայտնել, որ հաջորդ անգամ չի առաջադրվելու

Իշխան Սաղաթելյան. Նոր փրկիչ կամ թագավոր չենք ընտրում, ընտրում ենք մի մարդ, ով պատրաստակամություն է հայտնել, որ հաջորդ անգամ չի առաջադրվելու
05.12.2020 | 20:33

Փաստ է՝ Նիկոլ Փաշինյանը երկիրը հասցրեց պատերազմի, իսկ պատերազմի ընթացքում անգործունեության, անկարողության շնորհիվ երկիրը տարավ պարտության՝ հանրահավաքից հետ քայլերթի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Վազգեն Մանուկյանը այն անձնավորությունն է, որը կարող է հակաճգնաժային կառավարությունը գլխավորել: Նոր առաջնորդ, փրկիչ, կամ թագավոր չենք ընտրում, ընտրում ենք մի մարդ, ով պատրաստակամություն է հայտնել, որ հաջորդ անգամ չի առաջադրվելու է և ապահովելու է ազատ ընտրություններ»,-ասաց նա: Նա նշեց, որ բացառում են իշխող քաղաքական թեկնածուից լինի այլ թեկնածու: «Այն քաղաքական ուժը, որ առաջադրում է սեփական վարչապետի թեկնածու, պետք է ընդունի մի գլխավոր պայման, որ հաջորդ ընտրությանը չի մասնակցելու, հիմա Էդմոն Մարուքյանը ընդունո՞ւմ է այդ պայմանը, կամ մյուսները»,-ասաց նա:

Դիտվել է՝ 3806

Մեկնաբանություններ