ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հռոմի պապը կոչ է արել Սուրբ ծնունդը նշել հավատքով

Հռոմի պապը կոչ է արել Սուրբ ծնունդը նշել հավատքով
25.12.2020 | 16:33

Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաներին կոչ է արել Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնակատարությունը նշել հավատքով, այլ ոչ թե սուրբծննյան տոնը վերածել «սենտիմենտալ կամ սպառողական իրադարձության», գրում է Vatican News-ը։

Պոնտիֆիկոսի խոսքով՝ «այս տոնը մարդկային գոյությանն ու ամբողջ պատմությանն իմաստ է հաղորդում և կարող է չեզոքացնել համավարակի ընթաքում կուտակված հոռետեսությունը»։ «Հիսուսի ծնունդը դարձել է համընդհանուր տոն և նույնիսկ այլ դավանանքի տեր մարդկանց շրջանում այն իր հմայքն ունի։ Քրիստոնյաների համար դա կարևոր իրադարձություն է, հավերժական կրակ, որն Աստված վառեց աշխարհում, և այն չպետք է շփոթել անցողիկ երևույթների հետ։ Հետևաբար, կարևոր է, որ այն չլինի նվերներով ու բարի ցանկություններով հարուստ լոկ սենտիմենտալ տոն՝ քրիստոնեական հավատքի բացակայությամբ»,- ընդգել է նա։ Անցյալ կիրակի Հռոմի պապը հայտարարել էր, որ պետք է ուշադրություն է դարձնել, որ «սպառողականությունը մեզնից գողացել է Սուրբ Ծնունդի խորհուրդը», որ պարզության և համեստության մեջ է։

Դիտվել է՝ 2296

Մեկնաբանություններ