Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վազգեն Մանուկյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ ԱԽՔ-ին ուղղված նամակի մասին

Վազգեն Մանուկյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ ԱԽՔ-ին ուղղված նամակի մասին
28.12.2020 | 09:41

Դա նոր բան չէ, խոսքը ոչ թե Հայ Առաքելական եկեղեցու մասին է, այլ կա միջազգային հոսանք, որը երկրներին թուլացնելու համար սկսում է ավանդույթները՝ պատմությունը, լեզուն, կրոնը, կոտրել՝ ի պաշտպանություն եկեղեցու ակցիայի ընթացքում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Դրսից փող են ստանում, այդ գործն այստեղ անում են»,-ասաց նա՝, նշելով, որ բնակչության 99 տոկոսը, անկախ կրոնի նկատմամբ վերաբերմունքից՝ հավատացյալ են, թե չէ, գտնում են, որ դա սրբապղծություն է։ «Այստեղ հավաքվել են մարդիկ՝ պաշտպանելու իրենց ազգային արժանապատվությունը»,-ասաց նա։


Անդրադառնալով Միքայել Մինասյանի երեկվա բացահայտմանը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նամակ է ուղարկել Անվտանգության Խորհրդի քարտուղարին՝ զգուշացնելով պատերազմի մասին, Վազգեն Մանուկյանն ասաց․ «Այդ լուրը մեծ զարմանք չի առաջացրել, ես գիտեմ մեր իշխանությունների մակարդակն ու ձգտումները․ դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ»,-ասաց նա։

Դիտվել է՝ 2524

Մեկնաբանություններ