Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավար»։
Նիկոլի որոշածը պարզ է. ներքին դիմադրության տոտալ չեզոքացում։ Ինչու՞ է դա պետք Նիկոլին։ Ես հեռու եմ այն մտքից, որ այդ որոշումը միայն ներքաղաքական ենթատեքստ ունի։ Ցավոք, ներընդդիմադիր իրողություններն այնպիսին են, որ իշխանություն պահելու համար Նիկոլը նման քայլերի գնալու անհրաժեշտություն չունի...