Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ռոբերտ Քոչարյան. Եթե 2020-ին ես իշխանության լինեի, վստահ եմ՝ պատերազմ չէր լինի

Ռոբերտ Քոչարյան. Եթե 2020-ին ես իշխանության լինեի, վստահ եմ՝ պատերազմ չէր լինի
06.02.2021 | 21:08

Պատերազմը սկսվում է միայն այն ժամանակ, երբ հակառակորդը վստահ է, որ հաղթելու է, հայտարարել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային հարցազրույցում։ Խոսելով Արցախում պատերազմի մասին, Քոչարյանն ընդգծել է, որ Ադրբեջանն ակնհայտորեն բավականին երկար ժամանակ ծրագրել էր, թե տեղեկատվական հարձակումը, թե մարտական գործողությունների սկիզբը, սակայն գործողությունների նման զարգացումից հնարավոր էր խուսափել։


«Եթե ես իշխանության լինեի, ես ուղղակի վստահ եմ, որ պատերազմ չէր լինի։ Եվ եթե այն լիներ, կլիներ տոտալ մոբիլիզացում և ռեսուրսների այն աստիճան կենտրոնացում, որ թշնամուն անկասկած կկանգնեցնեինք»,-հայտարարել է Քոչարյանը։

Դիտվել է՝ 4909

Մեկնաբանություններ