ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Գուցե բավակա՞ն է ցուցադրաբար ինքնախաբեությամբ զբաղվել. Արմեն Հակոբյան

Գուցե բավակա՞ն է ցուցադրաբար ինքնախաբեությամբ զբաղվել. Արմեն Հակոբյան
16.12.2022 | 07:24

Որքան տխմար պետք է լինի մի ժողովուրդ կամ հանրույթ, որ իր հաղթական նվաճումները, ահռելի զոհողությունների գնով ձեռքբերածը վստահի գեղջկամիտ մի ընկեցիկի... Ոչխարի նման բանի տեղ չդնի բացահայտ զգուշացումները, որ դա եկել է թշնամուն մեր Հայրենիքը հանձնելու նպատակով, ավելին՝ սեփական աչքով ու իր մի ամբողջ սերնդի կարողունակ երիտասարդների կոտորածի գնով տեսնի, թե ինչպես է այդ ճիվաղն իրականացնում այն, ինչի համար նրան իշխանության են բերել, բայց այդքանից հետո էլ շարունակի դրան հանդուրժել:

Հիմա սրիկան ո՞վ է, թուրքի Նիկո՞լը՝ իր քպ-ական թուրքի չստիկներով, թե՞...
Իսկ գուցե բավակա՞ն է ցուցադրաբար ինքնախաբեությամբ զբաղվել: Թե՞ դուք էլ «չեք հասկանում», որ օտարերկրյա դեսպանատների առաջ ակցիաներ անելը ապարդյուն ու դատարկ բաներ են: Ամերիկան էլ թքած ունի հայերի ու Հայաստանի վրա, Ֆրանսիան էլ, տո Ռուսաստանն էլ...
Եթե հայերը իրենք թքած ունեն իրենց հայրենիքի վրա, ամերիկացու կամ ռսի ի՞նչ տնգլին է ինչ-որ Հայաստան: Պա՜հ, մեծ բան է, էլի, օտարների համար, թե Արցախի հայությանը չեն կոտորի...


Արևմտյան Հայաստանի 3,4 միլիոն հայությունից առնվազն 1,5 միլիոնին 100 տարի առաջ կոտորեցին, ո՞վ հոնքը շարժեց...
Ի՞նչ ցույց, ի՞նչ բան... Նիկոլին ու իր քպ-ոներին է պետք վզակոթից բռնած բանտ նետել: Հայաստանը, Երևանը, ՀՀ իշխանությունն է պետք ազատագրել թուրքի լամուկներից:


Արցախ տանող ճանապարհի բացումը, նորից հաղթանակների վերադառնալու, 4 տարվա այս ավերների ու կորուստների անիվը հետ շրջելու ճանապարհները անցնում են կառավարության թիվ 1 շենքը, ՀՀ պետական համակարգը թրքաշահ աղբից ազատելու «խաչմերուկով»: Սա է: Եթե սա չի արվում հիմա կամ առնվազն առաջիկա օրերին, ապա մնացած ամեն ինչը պարապ ինքնախաբեություն է: Չգիտեմ, թե ով ինչպես, ես այսպես եմ ընկալում իրավիճակն ու դրա հանգուցալուծումը:

Դիտվել է՝ 17257

Մեկնաբանություններ