ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Ծաղկազարդյան մտորումներ

Ծաղկազարդյան մտորումներ
02.04.2023 | 21:09

«Երբ որ նա Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը դղրդաց և ասաց՝ Ո՞վ է սա» (Ավետարան ըստ Մատթեոսի)։

Հավաքված ամբոխը փսփսում էր, պատմում կողքինին, թե ինչեր է լսել Նրա մասին, մեկը գուցե թերահավատությամբ, մյուսը՝ համակ ուշադրությամբ լսում էին, հետևում, սպասում․․․ Հետո ամբոխը միահամուռ կերպով աղաղակեց՝ Օվսաննա Դավթի Որդուն, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը․․․

Ամբոխներն աղաղակելուց լավ են։ Աղաղակելը նրանց գործն է, որովհետև նույն ամբոխն օրեր անց էլի հավաքվելու էր, էլի միմյանց ականջին բաներ փսփսար, հետո միահամուռ, որպես ուժեղ կամքի հզոր արտահայտում, էլի պիտի աղաղակեր, այս անգամ՝ Խաչի՜ր Նրան։

Իսկ Տիրոջ անունով եկողը գիտեր՝ ուր է գալիս, ինչու է գալիս։ Տիրոջ անունով եկողը մարդկային ամբոխի ոչ բարեհաճությանն էր նայում, ոչ էլ տարվում էր արմավենիների առատությամբ։ Նա գալիս էր՝ կրոնական ժանգոտ ցուցանակները փոխելու, գալիս էր ասելու՝ խոսքերից ավելի կարևոր են գործերը, գալիս էր ասելու՝ ընկերոջդ սիրելը նույնքան կարևոր է, որքան Աստծուն սիրելը, և որ՝ Աստված ու Երկնքի Արքայությունը մարգարեությունների խունացած էջերում չեն, այլ՝ յուրաքանչյուրի սրտում կամ, գոնե, սրտին շատ մոտ, այնքան մոտ, որ կարելի է սրտից ներս թողնել:

Ամբոխը չհանդուրժեց Տիրոջ անունով եկողին, որովհետև նա չափից շատ խոսեց իրական սիրո մասին, չափից շատ մատնանշեց կեղծավորներին ու շողոքորթներին, սնափառ բարեգործներին ու ցուցադրաբար աղոթողներին: Ու կեղծավորները որոշեցին, որ Անկեղծը չպետք է ապրի․․․ Այդպես է․ ճշմարտությունը բարձրաձայնողներին, ամբոխից առանձնացողներին, իրենց գործը լուռ անողներին ո՛չ ամբոխն է հանդուրժում, ո՛չ էլ ամբոխի հաշվին ինքնահաստատվողները:

Եվ, այնուամենայնիվ, Օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, Նա, որ ասաց՝ ապաշխարեք և ապաշխարության արժանի պտուղ բերեք:

Արմեն Նիազյան

Դիտվել է՝ 3868

Մեկնաբանություններ