ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Թարգե՛ք կավատությունը, պարոնա՛յք

Թարգե՛ք կավատությունը, պարոնա՛յք
20.05.2023 | 23:26

90-ականներին ինչու՞ հաղթեցինք:

Շատ պարզ:

Գիտակցեցինք որ ունենք Մայր Հայրենիք:

ՈՒ առաջին անգամ որոշեցինք՝ մեր Մոր համար սիրեկան չփնտրել. ո՛չ սապոգավոր ալկաշ, ո՛չ ֆրակավոր ջենտլմեն, ո՛չ չալմայավոր պարսիկ կամ ֆեսավոր թուրք:

Առաջին անգամ որոշեցինք չգնալ մեր հազարամյա պատմության էն շուստրի տղերքի ճամփով, որ կամ

Հռոմ էին գնում, կամ Տիզբոն:

Կամ Բագրատունյաց ու Արծրունյաց թագավորների նման, որ հայրենիքը Մայր չէին համարում ու ծախում էին:

Կամ, հեռու չգնանք, մեկել օրվա Արցախյան մելիքների նման Արղության Հովսեփի խելքին ընկած, երկիրը դատարկեցին ու 60 հազար տուն մեր ու մանուկ առած

շարժվեցին դեպի Ռուսաստան՝ Աստրախան, ու լռվեցին

Վրաց թագավորության տարածքում...

Այլ բացառեցինք «Երրորդ ուժի» չակերտյալ օժանդակությունը:

Ասացինք՝ մեր Մայրը մեր սրբությունն է ու մենք ենք պաշտպանելու իր պատիվը:

Պետք եղավ ՝ 500 հոգի մահապարտ էլ գտանք:

ՈՒ դրանից հետո եղան և՛ օգնողներ, և՛ բարեկամներ, և՛

Հարգանք, և՛ ՀԱՂԹԱՆԱԿ:

Իսկ հիմա՞ ի՛նչ եք անում:

Աստվածաշնչի Աբրահամին եք նմանվել, այն տարբերությամբ, որ նա իր կնոջը՝ Սառային էր սրա նրա անկողինը մտցնում, դուք Մայր Հայրենիքը...

Թարգե՛ք կավատությունը,պարոնա՛յք...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 6618

Մեկնաբանություններ