ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Չարենցին 4 ժամից բերեցին նասիլկի վրա, շպրտեցին հատակին»

«Չարենցին 4 ժամից բերեցին նասիլկի վրա, շպրտեցին հատակին»
12.06.2023 | 09:55

Պապիկս` Արամայիս Դանիելյանը, նույնպես եղել է նկարիչ:

1936 թվականին ձերբակալվում է Աղասի Խանջյանի մահվան մեջ հրապարակավ Լավրենտի Բերիային մեղադրելու համար:

Իր անձնական օրագրում Արամայիս Դանիելյանը գրում է.

«Մեզ Կապանից բերեցին Երևանի Ներքին գործերի մինիստրություն և առանձին-առանձին շպրտեցին կամերաները: Ինձ նստեցրեցին 12-րդ կամերան, որտեղ նստած էին Ակսել Բակունցը, Ալազանը, Գուրգեն Մահարին, Չարենցը և այլ ականավոր գործիչներ...

Նստեցի նրանց հետ նույն կամերայում 11 ամիս:

Մի գիշեր կանչեցին Չարենցին ու 4 ժամից նրան բերեցին նասիլկի վրա, շպրտեցին հատակին: Հարցումներից պարզեցինք, որ զուգարանի պատին գտել էին 2 շրջանագիծ, որոնցից մեկի մեջ գրված էր. «Կգա ժամանակը», մյուսում՝ «Կհիշեն Չարենցին»: Դրա համար 36 շամփուրի հարված էին տվել մեջքին: Մինչև կեսօր տևեց նրա կենդանությունը, երբ վերջացավ եկան ոտքերից քարշ տալով տարան»:

1937 թվականին Արամայիս Դանիելյանը աքսորվում է Սիբիր 10 տարով:

Այս մասին հայրս չէր սիրում խոսել, բայց խնամքով պահում էր պապիս օրագիրը: Գուցե խուսափում էր «աքսորվածի զավակ» սովետական պիտակից:

Դավիթ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դիտվել է՝ 5536

Մեկնաբանություններ