Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մակրոնը զանգե՞լ է, թե՞ չի զանգել

Մակրոնը զանգե՞լ է, թե՞ չի զանգել
24.06.2023 | 07:48

Նոր մի ուշագրավ լուր ստացա արտերկրում ապրող մեր հայրենակցից: Ըստ նրա՝ հունիսի 1-ին, Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումից անմիջապես հետո, Էմանուել Մակրոնը շտապել է օդանավակայան և օդանավից վրդովված զանգել ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ՝ Մուրադ Փափազյանին: Զրույցը շատ կարճ էր. ըստ աղբյուրի Մակրոնը Փափազյանին ասել է, որ այլևս չի պատրաստվում նման հանդիպումների մասնակցել, քանզի միայն ինքն է շահագրգրված եղել Արցախի և արցախցու ապագայով, իսկ մնացածի մոտ (Շոլց, Միշել, Ալիև, Նիկոլ) գրեթե նույն մոտեցումն է առ այն, որ Արցախը Ադրբեջանի անբաժանելի մասն է:

Հարգելի ՀՅԴ կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ՝ Ishkhan Saghatelyan և Franck Papazian, խնդրում եմ հաստատել կամ հերքել վերոհիշյալ լուրը:

Հարգելի լրագրողներ, դիմում եմ ձեզ, հարցրեք ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանին. արդյոք եղե՞լ է նման զրույց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Կանխավ շնորհակալ եմ:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 2956

Մեկնաբանություններ