Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

«Խելառվելով» ու պայծառանալով

«Խելառվելով» ու պայծառանալով
13.07.2023 | 09:57

Պաշարված Արցախում զրկանքները դարձել են առօրյայի մաս: Արտաքուստ մարդիկ համակերպվում են օրեցօր վատթարացող կացությանը, այդպես փորձում գոյութենական վտանգը մեղմել:

Եթե կենսաբանական համակերպումը տեղի է ունենում ինքնին, ինքնապաշտպանական բնազդով, ապա արցախցիների մեծամասնությունը, հոգեբանորեն ու մտովի, չի համակերպվում իրավիճակին, այն համարելով ստորացուցիչ ու անմարդկային:

Նրանք իրենց ոչ միայն հայոց երկրի, այլև աշխարհի անբաժան մաս են հաշվում, իրավացիորեն համոզված, որ այլոց պես ազատ ու ապահով ապրելու անօտարելի իրավունք ունեն, և իրենց այդ իրավունքի դեմ բռնությունը կամ արհամարհանքը չի կարելի հանդուրժել և անպատասխան թողնել:

Արցախը զայրացած է թշնամիների ու չարակամների, իր բախտի հետ խաղացողների և իրեն դավածների վրա: Արդար, տեղին զայրույթ է:

Սակայն ժամանակն է, որ Արցախը, «խելառվելով» ու պայծառանալով, զայրանա նաև ի՛ր վրա, «գույքագրի» գործած սխալները և շտկի դրանք, ապա արժանապատվորեն այնպես դիրքավորվի, որ նորից անմատչելի դառնա թշնամիների ու չարակամների համար: Եվ դարձյալ՝ սիրելի ու բաղձալի ողջ ազգի համար:

Անցյալի երկար ու վտանգավոր ոլորաններով Արցախն անցել է իր մարտնչող ոգու, շրջահայացության և դիմադրողական մեծ ներուժի շնորհիվ:

Չի՛ համակերպվել պարտադրված դաժան կացությանը, չի՛ հանդուրժել բռնությունը, պայքարել է ու ազատագրվել՝ ազգային միասնության գաղափարը մշտապես պահելով մտքի մեջ:

Ցպահանջ է իր էությանն ու պատմական վարքագծին հավատարիմ մնալը:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5150

Մեկնաբանություններ