Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ով Էրդողանին ու Ալիևին 5 տարում դարձրեց այդքան ազդեցիկ

Ով Էրդողանին ու Ալիևին 5 տարում դարձրեց այդքան ազդեցիկ
17.07.2023 | 19:26

Հետաքրքիր է իմանալ՝ Պուտինը ջոկե՞ց, թե ով Էրդողանին ու Ալիևին 5 տարում դարձրեց այնքան ազդեցիկ, որ այսօր Թուրքիան ու Ադրբեջանը լեզու են դարձնում Ռուսաստանին, իրենց լկտի պահվածքով դուրս հրավիրում նրան Հարավային Կովկասից։ Պուտինը վերջապես հասկացա՞վ, թե ով է Նիկոլ Վավաևիչը։

Եվ ուրեմն, կա՛մ երկրորդ ուկրաինական ֆրոնտ՝ Հայաստանում, կա՛մ 102-րդ ռազմաբազան հավաքում է ճամպրուկներն, ու Ռուսաստանը հաշտվում է իր հարավային սահմանի ողջ եկայնքով մեծ թուրքական պետության ստեղծման հեռանկարի հետ։

Էդիկ Անդրեասյան

Դիտվել է՝ 1676

Մեկնաբանություններ