Պատմությունից դաս չեն քաղում:
Ինչու՞:
Որովհետև պատմությունն այն չէ, թե
ինչ է կատարվել կամ կատարվում հենց հիմա, քո աչքի առաջ:
Պատմությունն այն է, թե ինչու՞ է կատարվում:
Ավելի քան 110 տոկոսով վստահ եմ, որ տարբեր
«կալիբրի» վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները, պատկերացում անգամ չունեն հենց այժմ
կատարվող իրադարձությունների խորքային, իրական
պատճառների մասին:
Չգիտեն` ինչու՞ է ընթանում ռուս-ուկրաինականը:
Չգիտեն Հարավային Կովկասում, Թուրքիայում, Իրանում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները:
Չգիտեն, որովհետև տեսնում են տեղի ունեցողը, վերլուծում են հասարակ «ինչպես»-ը:
Ա՛յ, եթե հասկանային, թե ինչու է տեղի ունենում, չէին
անջրպետի Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:
Իրենք էլ չէին դառնա ամերիկամետ կամ ռուսամետ:
Իսկ Ղրիմն իրեն միացնելուց սկսած, ՌԴ-ից ու ԱՄՆ-ից ավելի մոտ գործընկեր պետություններ չկան երկրագնդի վրա:
Սովորեք «ինչու՞» հարցին պատասխանել:
Պատմություն սովորեք:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ
Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)