Երբ արդեն Արեստովիչն է խոսում պատերազմի սառեցման կորեական տարբերակի մասին ու դա համարում լավագույն լուծում ստեղծված պայմաններում, նշանակում է, որ ՆԱՏՕ-ի ռազմական պլանավորումը հայտնվել է ռազմավարական փակուղում։ Ճիշտ է` Արեստովիչը Կորեաների փոխարեն Ֆեդերատիվ, դեմոկրատական Գերմանիաներն է նշում, էությունը դրանից, միևնույնն է չի փոխվում։ Ավելին, եթե անգամ հերթական ձախողումը հաջողություն ներկայացնելու համար Ֆեդերատիվ Գերմանիայի հաջողված օրինակն է բերում, միևնույնն է պետք է հասկանա, որ առանց Նյուրնբերգի այն գրեթե հնարավոր չէր լինի։
Գարեգին Պետրոսյան