Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Խնդրի լուծման միակ ճանապարհը խնդիր ստեղծողից՝ Նիկոլից ազատվելն է

Խնդրի լուծման միակ ճանապարհը խնդիր ստեղծողից՝ Նիկոլից ազատվելն է
19.07.2023 | 21:35

Հիմա էլ արցախցիների շրջանում տարածում են, թե ՀՀ-ն իր կամքով չի հրաժարվել Արցախից, ստիպված է դա արել՝ այլ տարբերակ չունենալով։

Հստակ ասում եմ՝ ովքեր այս թեզը տարածում են, հատկապես արցախցի լինելով, կա՛մ հիմար են ու չեն հասկանում, կա՛մ էլ մտածված կիսում են Նիկոլի հակահայկական, հակաարցախյան քաղաքականությունը։

ՀՀ-ն Արցախից ինքնակամ է հրաժարվել, որովհետև ՀՀ-ն ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։

Այլ կերպ ասած, ՀՀ-ն Արցախից չի հրաժարվել, Նիկոլն է հրաժարվել։

Հետևաբար, խնդրի լուծման միակ ճանապարհը խնդիր ստեղծողից՝ Նիկոլից ազատվելն է։

Մնացած բոլոր թեզերը, մտածված կամ ոչ, մոլորեցնում են մարդկանց և օգնում Նիկոլի՝ Արցախը հանձնելու մոլուցքի իրագործմանը:

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 1948

Մեկնաբանություններ