Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Սուրբ Տիրամոր մասին. Տիրամորը մերժող մի կնոջ տված մեր պատասխանից

Սուրբ Տիրամոր մասին. Տիրամորը մերժող մի կնոջ տված մեր պատասխանից
27.07.2023 | 21:50

Տիրամայրը մեղքերի թողություն չի տալիս, այլ միջնորդում է Տեր Հիսուս Քրիստոսի առջև՝ տկարներիս համար:

Ամենամեծ սրբերն անգամ այդ միջնորդությունը չեն անտեսել: Չեմ կարծում թե Մեսրոպ Մաշտոցի չափ Աստվածապաշտ լինեինք և ոչ էլ Նարեկացու, որ այդ միջնորդությունը խոնարհությամբ փնտրեցին, չանտեսեցին:

Կխնդրեի անաչառությամբ հիշել Ավետարանից Կանա քաղաքի հարսանիքը, ուր Տիրամոր միջնորդությամբ Հիսուս ջուրը գինու վերածեց:

Բարի եղեք անաչառ լինել, քանի որ գրված է. «Տգիտությունը Աստծո բարկությունն է առաջացնում»: Կանանց համար ավելի լավ է լսել և սովորել, քան «դաս տալ», նրանց, ումից պիտի լսեն- սովորեն, ինչպես որ և ավելի խստությամբ՝ Պողոս առաքյալն է խրատում:

Լավ է խոնարհ լինել:

Իսկ «մեղքերի թողության համար» ինքներդ էլ կարող եք որևէ տկարի միջնորդ լինել՝ Քրիստոսի առաջ՝ Ձեր աղոթքով:

Եվ ո՛չ միայն Դուք, այլ յուրաքանչյուր քրիստոնյա:

Եվ ինչու՞ է Ձեզ թվում, որ մի բան, երբ Ձեզ արտոնված է, պիտի Աստվածամորը արգելվա՞ծ լիներ… կանանցից գերազանցի համա՞ր, ում մասին Ավետարանում

գրված է՝ ոչ միայն անհատները, այլ անգամ «Բոլոր ազգերն են երանի տալու»:

Եվ ըստ գրվածքի՝ բոլոր ազգերն էլ երանի են տվել, երանի են տալիս ու երանի են տալու նրան, ով արժանացավ Քրիստոս ծնել բոլոր ազգերի համար:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Գեղանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3176

Մեկնաբանություններ