ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Հարավային Կովկասում անվտանգության խաթարման հավանականությունը

Հարավային Կովկասում անվտանգության խաթարման հավանականությունը
28.07.2023 | 14:18

Իրանի Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի խոսքով՝ Իրանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունները պետք է մեծ ուշադրություն դարձնեն այն ամենին, ինչ կատարվում է Հարավային Կովկասում։

«Ուկրաինական պատերազմի վրա կենտրոնացումը հանգեցրել է Կովկասյան տարածաշրջանի որոշակի անտեսմանը: Հիմա ԵՄ երկրները, ԱՄՆ-ն ու Իսրայելը միջամտում են տարածաշրջանի իրադարձություններին։ Եթե այս միտումը շարունակվի, վտանգ կլինի ողջ տարածաշրջանի անվտանգությանը։ Կովկասի խնդիրների ցանկացած անտեսում և չափից ավելի պարզեցում կհանգեցնի նրան, որ Իրանի և Ռուսաստանի հակառակորդները չեն սահմանափակի իրենց մտադրությունները հարավկովկասյան տարածաշրջանով, այլև կտարածեն իրենց ազդեցությունը Հյուսիսային Կովկասի և Կասպից ծովը շրջակա երկրների, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի պետությունների վրա։ Սա պետք է կարմիր գիծ դառնա Իրանի և Ռուսաստանի համար»։

Իրականում, Իրանի Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին խոսում է այն սպառնալիքների մասին, որոնց մասին ես և իմ որոշ գործընկերներ զգուշացնում ենք արդեն ավելի քան երեք տարի՝ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի շոշափելի փոփոխությունից հետո, որը 2020 թվականի պատերազմի և թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի զգալի մասը բռնազավթելու արդյունքն է։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 11415

Մեկնաբանություններ