․․․ եվ վերջում, սիրելի հավատավոր ժողովուրդ, խոնարհաբար խնդրում եմ Սուրբ Պատարագից հետո ձեր հետևից Հովհաննավանքի տարածքից հավաքեք կաթուցիչներն ու պահպանակները...
Մեծ հաշվով, կարգալույծ քահանան կարող է աշխատել որպես բարմեն։ Դե, գիտեք, որ բարմենը սովոր է լսել այցելուների խոստովանությունները և հաղորդություն տալ նրանց...
Իշխանությունն ընդամենը համեստություն է դրսևորել և կիրակնօրյա պատարագի օրը միայն Արագածոտնի թեմի հոգևորականներին քննչական հրավիրել:
Կարող էր, չէ՞, միանգամից բոլորին, առանց քննչական հրավիրելու, «պարելով» տներից հավաքել...
Հիմա Հայաստանը կոնկրետ տալիս է Սյունիքով անցնող միջանցքը: Հիմա թե ով դա կվերցնի, դա արդեն մեզ չեն հարցնելու: Վերցնելու է մեջներից ուժեղը, կամ մեկը մյուսի հետ առևտուր կանեն...
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...