Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Երկիրը դարձել է մեծ проходной двор

Երկիրը դարձել է մեծ проходной двор
07.09.2023 | 22:32

Հայկական իշխանություն կա միայն վանքերում ու եկեղեցինեում:

ՈՒ վերջ:

Դա հոգևոր իշխանությունն է, որը համառորեն փորձում են վերածել թաղման բյուրոյի, թե՛ ներսից, թե՛ դրսից:

29 800-ից եք դժգոհում: Իսկ վստա՞հ եք, որ գոնե 1000 քառակուսի կմ-ի վրա կա հայկական իշխանություն:

Զինկոմիսարիատները ու՞մ իշխանությունն են ներկայացնում: Զինկոմների ձեռքով սպանվել են հազարավոր տղաներ, մի կրկնակին էլ փողերով ազատվել են ծառայությունից:

Պառլամենտը ո՞ր երկրի շահերն է սպասարկում:

Դատարանները հանուն ո՞ր երկրի են վճիռներ կայացնում:

Հայաստանի տարածքում գտնվող բիոլաբորատորիաները տարիներ շարունակ ի՞նչ հետազոտություններ են անցկացրել:

Որսորդ միության վերածված ԱԱԾ-ի առևտրական գեներալները ինչու՞ ձեն չեն հանում:

Հայաստանի կառավարությունը ի՞նչ քաղաքականություն է իրականացնում:

Երկրի վարչապետը թռնում է Կապան, իսկ հետո ստիպված վերադարռնում է մեքենայով. ադրբեջանցիները չեն թողել:

ՈՒ դեռ 29,8-ից ենք բողոքու՞մ:

Ֆանտոմային ցավերով տառապող, բանակից թռած,

ուլտրա-ազգայնական հովերի մեջ գտնվող ընդդիմությունը գոռում է՝ Արցախը երբեք չի լինելու Արդբեջանի կազմում: Արցախն արդեն երրորդ տարին է, ինչ այնտեղ է:

Հո դուք ապուշ չե՞ք:

Իսկ Ջերմու՞կը, իսկ Գորի՞սը, իսկ Երևանի կենտրո՞նը Ադրբեջանի տարածքում կլինե՞ն:

Երկիրը դարձել է մեծ проходной двор ու Զանգեզուրի միջանցքի՞ց ենք բողոքում:

Իրականությունը մերժելով ապրում ենք:

Իրականությունը մերժելով բերում ենք նոր ավեածություններ ու զոհեր:

Սթափվեք, սթաթվեք:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2702

Մեկնաբանություններ