Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անցյալը՝ ներկա

   Անցյալը՝ ներկա
26.09.2023 | 23:18

«Գնաց գարուն, եկավ աշուն»,

բայց դու, հորեղբայր Կոմիտաս,

մի օր անգամ հոգուս մեջ

չապրեցիր, որպես խելագար,

թեև մի քանի տանջալից գիշեր

երազում ապրել եմ Րաֆֆու

Խենթի և իմ հայր Դանիկի հետ՝

Կարաչինարից Թարթառ գետի

ականջի մեջ մխրճված

հսկա ժայռաբեկորի անձավում։

Աստված իմ, ի՞նչ հաշտ ու խաղաղ էին

ապրում կյանքն ու մահը՝

թևանցուկ արած հայ մարդուն.

այդ սրբազան պատերազմի օրերին,

երբ մեռնելուց առաջ աչքաչափով

իրենց տարիքն էին ասում Արցախի պապերը

հարցախեղդ անող թոռնիկներին,

որպեսզի մոտավոր ճշտությամբ

ծննդյան տարեթվեր գրեն՝

հազարամյա հոգեկերտվածքով

տաշված նախշուն քարերին։

Ռոլանդ Շառոյան

Դիտվել է՝ 4293

Մեկնաբանություններ