ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ի՞նչ տուն սարքեմ, ո՞նց տուն սարքեմ, ինչի՞ ու ու՞մ համար սարքեմ

Ի՞նչ տուն սարքեմ, ո՞նց տուն սարքեմ, ինչի՞ ու ու՞մ համար սարքեմ
28.10.2023 | 09:07

Պապս Մարտունա փոստի վարիչն էր, Առաքելյան Միխայել` Մուշկապատցի:

Տատս Լեռնային Ղարաբաղի վաստակավոր ուսուցչուհի, Առուշանյան Աշխեն` Հաղորտեցի:

Պապիս սարքած տունը մնաց թուրքերին:

Մյուս պապս Մերձավոր Արևելքի ֆրանսիական լեգեոնի հետախույզ սպա էր, Դեմիրճյան Պողոս` Մուսալեռցի:

Տատս` Փափազյան Էլմաստ` Մուսալեռցի:

Էս պապիս սարքած տունն ավելի վաղ է մնացել թուրքերին:

Ես էլ ըսենց լռվել մնացել եմ Մարտունա ու Մուսալեռի արանքում:

Հիմա էս արանքում ի՞նչ տուն սարքեմ, ո՞նց տուն սարքեմ, ինչի՞ ու ու՞մ համար սարքեմ:

Պապերիս Երկիրը:

Պապիս տունը:

Իմ տունը:

Ինձ... խեղդել են ու կադաստրով ճղթում են Մուսալեռի ու Մարտունա արանքում:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Դիտվել է՝ 2686

Մեկնաբանություններ