ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հետաքրքիր են մտածել

Հետաքրքիր են մտածել
15.11.2023 | 14:46

Ամբողջ Եվրոպան, բանուգործը թողած, «ուզում» է մեզ զենք տալ, որ մենք պաշտպանվենք իրենց իսկ դաշնակից Ադրբեջանից ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից։

Մի երկու զիբիլ ուղարկել են, մնացածը` «միլիարդների զենքը», «շուտով» տեղ կհասնի։

Դե, Ադրբեջանն էլ, վախենալով այդ «միլիարդավոր» դոլարների զենքից, վրա է տալիս և վերցնում իրեն խոստացվածը ուժով։

Վերջում էլ, գուշակեք, թե ով է «մեղավոր» Ադրբեջանի նման պահվածքի համար. իհարկե՝ Ռուսաստանը։

Ինչ խոսք, գրագետ է մտածված, ուղղակի՝ շատ ցավոտ մեզ համար:

Արա Վարդանյան

Դիտվել է՝ 2825

Մեկնաբանություններ