ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Կրկնվող հարցեր

Կրկնվող հարցեր
16.11.2023 | 18:12

Մեզ խաբել են, Տե՛ր,

Խաբել են համայն, ողջ մարդկությանը.

Մեր պորտալարը երկնքից կտրել

ՈՒ փաթաթել են ունայնությանը...

Մարդկության միտքը պատրանքով լցրել՝

Թմբկահարում են լոկ նյութականը,

Ոգեղենության երակը կտրել՝

Սնուցում են կեղծը, արհեստականը...

Հաճույքը մտքի թմբիրը դարձրել,

Հաճելին կոչել տենչ-մարմնականը,

Հաճույքների մեջ ընկղմված մարդիկ

Կորցնում են հանուր բարոյականը։

Հոգևորն անվերջ նյութականացրել՝

Մղել են հոգին կռապաշտմանը...

Հոգու տաճարի լույսը մթագնած՝

Մարդը տենչում է աշխարհականը...

Մարդուն Արարիչ Աստծուց հեռացնում՝

Մղում են ծիսակարգի պաշտմանը,

Կենդանի կապը Արարչից կտրել՝

Միջնորդ է դարձել «կրոնականը»...

Ամենուր կռվի հոտ է, մահվան բոթ,

Խավարին լույսեր են զոհաբերում,

Լուսակուլ խավարն անվերջ խտանում՝

Առավել քինոտ ու չար է դառնում...

Սատանային է աշխարհը տրվել

ՈՒ խրախճանք է սատանան անում,

Անմեղի արյամբ նեռը արբեցել՝

Իր հաղթանակն է ցնծությամբ տոնում։

Ցնծում է չարը, ցնծում ու հրճվում,

Ու պղծություն է սփռում ամենուր,

Աճուրդի հանված արդարությունը

Բաժին է դառնում շահին մարդակուլ...

Ստության զավակ նեռը անողոք

Պայքարի մեջ է ճշմարտության դեմ,

Հազարադիմակ կեղծ ու ստի դեմ՝

Ճշմարտությունն է մնացել անդեմ...

Արշալույսները դողով են բացվում,

Արևամուտի դեմքն է արյունոտ,

Ցավի ճիչերով օդը խլացել,

Եթերի շունչն է դարձել մահահոտ...

Բարի Արարիչ, արարած բարիդ

Ինչու՞ թույլ տվիր լցվի չարությամբ,

Արարումներիդ պսակը՝ ՄԱՐԴԸ

Ինչպե՞ս, Տե՜ր, եղծվեց դիվահարությամբ...

Եվ ե՞րբ է գալու արդարությունդ,

Ճշմարտին ե՞րբ ենք, ե՞րբ՝ հանդիպելու,

Դեռ քանի՞ կյանք ենք կյանքում Քո կամքն ու

Արքայությանդ փայլը փնտրելու...

ԼԱՈՒՐԱ Ա.

16.11.2023

Դիտվել է՝ 4174

Մեկնաբանություններ