Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ամեն ջանք գործադրեք, որպեսզի պահեք այս Պահքը և պատրաստվեք Սբ․ Ծննդյանը

Ամեն ջանք գործադրեք, որպեսզի պահեք այս Պահքը և պատրաստվեք Սբ․ Ծննդյանը
30.12.2023 | 12:10

Վաղվանից սկսվում է Սբ․ Ծննդյան շաբաթապահքը։ Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան Ճրագալույցի Պատարագի ավարտը Պահք է։

Մտնում ենք Քրիստոսի Սբ․ Ծննդյան պատրաստության մի շրջան, ուր պետք է սովորենք զսպել սեփական անձը, և մեր լեզվին ու ցանկություններին տիրապետել։

Ամեն ջանք գործադրեք, որպեսզի պահեք այս Պահքը և պատրաստվեք Սբ․ Ծննդյանը։ Այն ավելի քաղցր կլինի։

Եթե հանկարծ մի տեղ սայթաքեք, էլի շարունակեք պահել (ընկա՞ր, նորից վեր կաց ու քայլիր):

Եվ աղոթեք որ Տերն ուժ ու շնորհ տա այս Պահքը սիրով պահելու։ Այն և ուտելիքի մասին է և մեր անձը տիրապետել սովորելու և ավելի շատ բարի գործեր անելու։

Արմեն ՀԱՐԵՅԱՆ

Լուսանկարում` մի քանի շաբաթ առաջ հայաստանյան մի գազալցակայանում սննդի կետ կար։

Մարդիկ բարի գործ էին անում ու անվճար հաց տալիս։

Գուցե և մեկը չուներ։ Ինչու՞ գլուխը կախ սոված գնար։

Դուք էլ առատացեք այսպիսի բարի գործերով ։

Նաև գրեք այս մասին, որ ավելի շատ հայ մարդիկ իմանան, որ վաղվանից սկսվում է Սբ․ Ծննդյան Պահքը։





Դիտվել է՝ 5339

Մեկնաբանություններ