«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Հայոց Առաջավորաց Պահքը

Հայոց Առաջավորաց Պահքը
21.01.2024 | 19:34

Երկուշաբթի օրը շատ կարևոր 5-օրյա պահք է սկսվում՝ Հայոց Առաջավորաց Պահքը: Խոր Վիրապից ելնելուց հետո Ս․ Գրիգոր Լուսավորիչը 65 օր Քրիստոսի հավատքն էր քարոզում, և այդ օրերից 5-ի ընթացքում Հայոց Տրդատ արքային, իշխաններին ու ժողովրդին պատվիրում է պահք պահելով պատրաստվել մկրտության։

Այդ ժամանակ Նինվեի պես մեր թագավորը, իշխաններն ու ժողովուրդը պահեցին պահքը և լրջությամբ մոտեցան Քրիստոսի հավատքին։ Տեղի ունեցավ Հայոց Դարձը և առաջիկա 100 տարիներին մեր ազգը Ոսկե Դար ապրեց։ ՈՒրեմն այս պահքի ընթացքում 4 օր եկեղեցում ընթերցվածքներ չկան, միայն 5-րդ օրը ընթերցվում է Հովնան Մարգարեի գիրքը և պատմվում Նիվնեի ապաշխարության պատմությունը, թե ինչպես մի ամբողջ քաղաք հրաժարվեց մեղքից։

Հիմա մեր հերթն է։

Եկեք հրաժարվենք մեղքից ու նորից դառնանք դեպի Տեր Հիսուս Քրիստոսին։

Եկեք ճանաչենք Քրիստոսին, ծանոթանանք Նրա հետ, որ մեր հավատքը ձևական չլինի։

Դա չի ընդունվի։

Քանի որ չես կարող մեկին հավատալ, եթե նրան չես ճանաչում։ Իսկ Քրիստոսին ճանաչելը միայն լինում է Ավետարանը կարդալով։

Խնդրում եմ, հանուն ձեր փրկության, հանուն մեր ազգի ապաշխարության, հանուն Հայոց պետականության, մեր առաջնորդներ ու ժողովուրդ, եկեք միասին պահենք Սբ․ Գրիգոր Լուսավորչի հաստատած Հայոց Առաջավորաց Պահքը։

Արմեն ՀԱՐԵՅԱՆ

irates.am

Մանրամասները` https://surbzoravor.am/post/view/arajavorac-pahq-hayoc-arajin-azgayin-pahqy

Դիտվել է՝ 2362

Մեկնաբանություններ