Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Դեղորայքը թանկանալու է

Դեղորայքը թանկանալու է
10.03.2024 | 22:30

Առողջապահական համակարգի հերթական «բարեփոխումը» կաթվածահար է արել Հայաստանի Հանրապետության առողջապահությունը։

Մարզերի դեղատներից ահազանգում են, որ չեն կարողանում միանալ «Արմեդ» համակարգին: Համակարգին միացած դեղատների տնօրենները փաստում են , որ բացի «Արմեդ» համակարգին նախատեսվող վճարումներից, քանի որ համակարգի սպասարկման ծառայությունները վճարովի են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար, դեղատներին անհրաժեշտ են լինելու հավելյալ աշխատակիցներ, համակարգիչներ, որպեսզի կատարեն այդ աշխատանքը։ Այս ամենին եթե ավելացնենք «սև շուկայի» ակտիվացումը և դեղերի գների անվերահսկելիությունը, ապա ամեն ինչ հասկանալի է դառնում։

Դեղորայքը թանկանալու է, իսկ դրա արդյունքներն իր սպառողական զամբյուղի վրա զգալու է քաղաքացին:

Տիգրան Հակոբյան

Դիտվել է՝ 3250

Մեկնաբանություններ