Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անձնական օգտագործման կոճղեր

Անձնական օգտագործման կոճղեր
28.03.2024 | 13:12

Շուտով ամեն երևանցի իր անձնական օգտագործման կոճղը կունենա Երևանում։ Եթե մեկին էլ չհասնի, բան չկա, դեռ լիքը ծառ կա կտրելու։

Ամեն մեկս կնստենք մեր կոճղին, սուրճ կխմենք ու թթվածին կարտաշնչենք։ Թե արևը շատ վառի, ոչինչ, հովանոցը կբացենք։ Իսկ ծիտիկները։ Ծիտիկները մեզ պետք չեն՝ ծրտում են, կեղտոտում են մեր սիրելի Երևանը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 2405

Մեկնաբանություններ