Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Արկածախնդրությունը հո պոզով պոչով չի՞ լինում

Արկածախնդրությունը հո պոզով պոչով չի՞ լինում
14.06.2024 | 14:04

ՀՀ ԱԽ քարտուղար` նույն ինքը փոքրիկ էրդողանը, կմասնակցի «ՈՒկրաինայի խաղաղության բանաձև» հակառուսական գագաթնաժողովին։

Արկածախնդրությունը հո պոզով պոչով չի՞ լինում։

Դրանց ամբողջ քռչախումբը պարզապես տենչում է, որպեսզի Կրեմլը դրանց կանգնեցնի համապատասխան դիրքի, «Իսկանդերը» բերի մարտական պատրաստակամության և մի լավ նիկոլի։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3533

Մեկնաբանություններ