Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Սիրում ենք «քաղցր» սուտը

Սիրում ենք «քաղցր» սուտը
28.06.2024 | 07:47

Քաղցր սիրող ժողովուրդ ենք։

Քաղցրն ուղղակի մեր մշտական ուղեկիցն է, այն անգամ ծորում, ծլծլում է մեր վրայից։

Սիրում ենք քաղցր-մեղցր զրուցել ծանոթ ու անծանոթի հետ` «ցավդ տանեմ», «ազիզ ջան», «ջանիդ մեռնիմ», «հոգուդ ղուրբան»...

Թեկուզ և այդ ծանոթ-անծանոթը մեր աչքի լույսը չէ։

Թերևս այդ պատճառով է, որ ատում ենք Ճշմարտությունը, որ միշտ դառն է լինում։

Փոխարենը պաշտում ենք քաղցր սուտը, կեղծիքը, գեղեցիկ զարդարված շինծուն։

ՈՒ երբ մեկին ասում ես ճշմարտությունը, մատնացույց ես անում դառն ու դաժան իրականությունը, սարսափած աղաչում է` «ցավդ տանեմ, հուսադրող մի բան ասա»:

Այսինքն` գեղեցիկ մի սուտ ասա երջանկանամ։

Եվ, իրոք, երջանկանում են քաղցր ստերով, սիրում են նույն ձևով տասը, քսան հարյուր անգամ խաբվել, միայն թե հանկարծ իրենց չասեն, որ կանգնած են անդունդի եզրին...

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 3788

Մեկնաբանություններ