Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Քրիստոնեական ուսմունքը բացահայտ ծաղրելը և միլիոնավոր մարդկանց հավատքը նսեմացնելը հրամցվեց իբրև բարձր արվեստ

Քրիստոնեական ուսմունքը  բացահայտ ծաղրելը և միլիոնավոր մարդկանց հավատքը նսեմացնելը հրամցվեց իբրև բարձր արվեստ
28.07.2024 | 07:24

Սպորտում դեռ օրինաչափ է դիտվում արական և իգական սեռերը տարբերակելը, ուստի այդ բնականոն իրավիճակի հակառակորդները փորձում են տարաբնույթ տեխնոլոգիաներով նաև այս ոլորտում կոտրել, իրենց ընկալմամբ՝ կարծրատիպերը։

Ցավոք, Փարիզում օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որը գուցե նաև առանձնացվեց որոշակի ինքնատիպությամբ, լեյտմոտիվ էր ընտրել այն, որ այդ ոլորտում «բարեփոխումներին» խոչընդոտում է քրիստոնեական ուսմունքը, ուստի այն բացահայտ ծաղրելը և միլիոնավոր մարդկանց հավատքը նսեմացնելը հրամցվեց իբրև բարձր արվեստ։

Սոցիալական արժեհամակարգը իր լավագույն ժամանակները չի ապրում, այնուամենայնիվ, ժամանակակից ագրեսիվ կեցվածքով հնարավոր չէ մարդկանց պարտադրել սեփական մեկնաբանությամբ «համամարդկային արժեքներ»։ Համոզված եմ, որ Ֆրանսիայի (և ոչ միայն) քրիստոնեական եկեղեցական կառույցները դեռ հավուր պատշաճի կարձագանքեն, սակայն այս ամենին պետք է համակարգված հակադարձել՝ խղճի և կրոնի ազատությունը հիմնարար իրավունք է (Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդված)։

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ.

Ինչու՞ է այդ ագրեսիվ կեցվածքի թիրախում հայտնվել, հատկապես՝ քրիստոնեությունը, մյուս կրոնական ուղղությունները ևս գենդերային քաղաքականության հարցում ղեկավարվում են ավանդական կանոններով։ ՈՒղղակի չարժե չարաշահել քրիստոնեական հանդուրժողականությունը ....

Դիտվել է՝ 4462

Մեկնաբանություններ