Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էրդողանի հայտարարությունն այլ հասցեատերեր ունի

Էրդողանի հայտարարությունն այլ հասցեատերեր ունի
30.07.2024 | 13:41

Էրդողանը միանշանակ Իսրայել չի մտնի, այսինքն, թուրքական զորք Իսրայել չի մտնի։

Այն հայտարարությունը, որն արել է Էրդողանը, և որը հեռարձակվել է թուրքական հեռուստաընկերությամբ, այլ հասցեատերեր ունի։

Առաջին հասցեատերը ներքին լսարանն է։ Մինչև վերջին տարիները ներքին լսարանին կերակրում էր քրդերի հարցով, այդ թեման հիմա այլևս ակտուալ չէ, ստիպված է այլ թեմա մեջտեղ բերել։ Թուրքիան ունի տնտեսական շատ լուրջ խնդիրներ, Էրդողանը հենց սրա համար այլ մեթոդների է դիմում, որպեսզի մարդիկ այլ գաղափարներով ոգևորվեն։

Հաջորդ թիրախը Բաքուն էր։ Կարծես թե, Էրդողանը հասկացնում է Բաքվին, որ առանց Թուրքիա ինքը չի կարող գոյատևել, որ անգամ իր, այսպես ասած, տարածքային անվտանգությունը չի կարող ապահովել առանց Թուրքիա։ Պատահական չէ, որ հենց վերջին շրջանում էրդողանամերձ վերլուծաբանները, փորձագետները համեմատական են տանում 90-ականների և 2020-ի միջև, ասելով, որ այն ժամանակ Թուրքիան չխառնվեց, Ադրբեջանը չկարողացավ։

Եթե կարճ և պատկերոավոր ասեմ, ապա Էրդողանը Ալիևից պարտքերն է ուզում, իսկ պարտքերը պիտի վերադարձնի հլու հնազանդ լինելով, ինչը չի պատրաստվում անել Ալիևը։

Վերջապես, հաջորդ թիրախը մուսուլմանական աշխարհն է։ Ուզում է այդ հայտարարությունով ցույց տալ, որ հանուն մուսուլմանների Թուրքիան կարող է առճակատման գնալ անգամ այնպիսի պետության հետ, ինչպիսին Իսրայելն է, որն ամբողջությամբ ԱՄՆ-ի հովանավորության տակ է:

Ակնհայտ է, որ թիրախներից առնվազն երկուսը խոցվել են՝ Բաքվի բռնապետը և թուրք հասարակությունը։ Ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք մուսուլմանական աշխարհը կարձագանքի:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6607

Մեկնաբանություններ

երումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am